Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղություն ապահովելու պատմական հնարավորություն ունեն

18.02.2023 - 22:06 դիտում

Կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես պատմական հնարավորություն ունեն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Կողմերն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղղակի բանակցությունների միջոցով, ինչպես նաև Եվրամիության և մեզ հետ։ Միացյալ Նահանգները վճռական է անել հնարավորը՝ աջակցելու այդ ջանքերին՝ լինի դա ուղղակիորեն, մեր գործընկերների հետ թե նման եռակողմ ձևաչափով, կամ այլ միջազգային գործընկերների հետ»,- նշել է Բլինքենը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ