Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը չափազանց կարևոր է մեր երկրների համար. Նուրտլեու

Աննա Կոստանյան 18.03.2024 - 14:44
18.03.2024 - 14:44 դիտում

Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, և, կարծում եմ՝ դա չափազանց կարևոր է մեր երկրների համար: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

«Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ այն նպատակով, որ այս միջին միջանցքը վերջապես իրականացնի իր ներուժն ամբողջությամբ:

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ Հայաստանը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար միջմայրցամաքային ծրագրերում՝ ամրացնելով առևտրային, տնտեսական, ձեռնարկատիրական, ներդրումային համագործակցությունը մեր երկրների միջև, կարող է զգալի խթան հաղորդել մեր երկրների զարգացմանը:

Այս դինամիկան չափազանց կարևոր է մշակութային, հումանիտար կապերի համար: Ղազախստանում կա հայկական սփյուռք, որը ոսկյա կամրջի դեր է խաղում մեր երկրների միացման բնագավառում: Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ, մեր բազմազգ երկրում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի այս մարդիկ ստանան կրթություն, աշխատեն և ակտիվ մասնակցեն մեր տնտեսության զարգացմանը»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ