Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

9.08.2025 - 20:01 դիտում

Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեռախոսազրույցը:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Վերահաստատվել է կողմերի պատրաստակամությունը՝ զարգացնել գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ