Հայաստանի և Իրանի խորհրդարանականների հանդիպմանն անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհին

6.03.2022 - 15:05 դիտում
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներով մարտի 4-ին հանդիպեցինք Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորներ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումեհ Փաշայի և Ռոբերտ Բեգլարյանի հետ: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում։
May be an image of 4 մարդ, people sitting, people standing և ներսումը
«Հանդիպման ընթացքում բարձր եմ գնահատել երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն:
May be an image of 3 մարդ, people sitting և people standing-ը
Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ մեր հանդիպմանը` որպես բարեկամական խմբի ղեկավար նշել եմ, որ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ենթակառուցվածքային, բնապահպանական մի շարք հարցեր են քննարկվել, որոնք երկուստեք կարևոր նշանակություն ունեն:
Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա նշեց, որ Իրանի ժողովուրդը յուրահատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ըստ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի` նման հանդիպումները, փոխայցերը կնպաստեն տարբեր բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը:
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհին, համագործակցության ընդլայնման հնարավորություններին, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցերին: Կարևորվել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական կապերի զարգացումը»,- նշված է գրառման մեջ:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներով մարտի 4-ին հանդիպեցինք Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի…

Опубликовано Gevorg Papoyan / Գևորգ Պապոյան Воскресенье, 6 марта 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ