Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Լեհաստան

9.06.2022 - 23:04 դիտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր Շոտլանդիայի Գլազգո քաղաքից մեկնել է Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի Լիգայի Բ լիգայի 1-ինին խմբի 3-րդ տուրի շրջանակում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում: Հավաքական հրավիրված բոլոր 28 ֆուտբոլիստներն էլ գտնվում են Լոձում:

Նշենք, որ Ուկրաինա – Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ