Հայաստանի ու Ադրբեջանի միջև սեղմ ժամկետներում հնարավոր է հասնել խաղաղության պայմանագրի կնքման. Էրդողան

Աստղիկ Խաչատրյան 20.09.2022 - 21:46
20.09.2022 - 21:46 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունում ելույթ ունենալով` հայտարարել է, որ «ամենասեղմ ժամկետներում հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի միջև համակողմանի խաղաղ պայմանագրի կնքումը»:

Նա հայտարարել է, թե իրենք «քայլեր են ձեռնարկել»` Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացիկ գործընթացներին «աջակցելու» համար:

«Թեպետ վերջին զինված բախումներն այդ գործընթացը ստվերեցին, մենք կարծում ենք, որ սեղմագույն ժամկետներում հնարավոր է հասնել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման: Մենք միշտ մեր ադրբեջանցի եղբայրների կողքին կլինենք` իրենց իրավունքների ու ապագայի հաստատման հարցում»,- ասել է նա:

Էրդողանը նաև նշել է, թե տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը բոլոր տարածաշրջանային երկրների համար կարևոր իրադարձություն կդառնա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ