Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան նոր նախագահ ունի

Գոհար Ստեփանյան 24.01.2021 - 17:44
24.01.2021 - 17:44 դիտում

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը, տեղեկացնում են ֆեդերացիայից: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն էլ ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ