Հայաստանի մարմնամարզիկները միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել

8.10.2022 - 22:35 դիտում

Սպորտային մարմնամարզության 2007-2008 թվականների ծնվածների միջազգային մրցումների առանձին գործիքների պայքարում Մամիկոն Խաչատրյանը ազատ վարժությունում, նժույգ թափերում և զուգափայտում զբաղեցրել է առաջին տեղը: Օղակներում, պտտաձողում նա ճանաչվել է երկրորդը:

2005-2006 թվականների մրցումներում Էրիկ Բաղդասարյանը օղակներում, հենացատկում, զուգափայտում գրավել է 2-րդ տեղը, բազմամարտում, նժույգ թափերում` 3-րդ հորիզոնականները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ