Հայաստանի ընբիշները առաջին մեդալները նվաճեցին Բուլղարիայում

4.03.2023 - 18:00 դիտում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալները նվաճեց Բուլղարիայում անցկացվող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում:

Մեր 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտել են եզրափակիչ: Ավաղ, նրանք տանուլ տվեցին վերջին մարտերը և զբաղեցրին 2-րդ տեղը:

Այսօր պայքարի մեջ կմտնեն 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ