Հայաստանի երրորդ մեդալը Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում. Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել

27.05.2022 - 23:36 դիտում

86 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆանտաստիկ հաղթանակ է տարել բելգիացի Վիկտոր Շելստարետեի նկատմամբ և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

«Շատ դժվար մենամարտ ստացվեց: Մրցակիցս մեր քաշային կարգի առաջատարն էր: Լավ էի պատրաստվել: Տրիբունաների օգնությամբ կարողացա հաջողության հասնել: Շնորհակալ եմ աջակցության համար»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ չկարողանալով զսպել հուզմունքը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականից ավելի վաղ բրոնզե մեդալներ էին ապահովել նաև Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը: Կիսաեզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 29-ին:

Քառորդ եզրափակչում այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա: 92 կգ քաշայինների պայքարում քիչ անց ռինգ դուրս կգա Նարեկ Մանասյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ