Հայաստանի բասկետբոլի հավաքականը Վիեննայում սկսում է ուսումնամարզական հավաքն ԱԱ-ի ընտրական խաղերից առաջ

18.02.2024 - 12:00 դիտում
Փետրվարի 18-ից Հայաստանի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը Վիեննայում՝ պատրաստվելով Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կպատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին:
1. Անդրե Սփայթ-Մկրտչյան – «Օբրաս բասկետ», Արգենտինա
2. Տիգրան Մկրտումյան – ԲԿՄԱ, Հայաստան
3. Զաքարի Թավիթյան – «Դայմոնդ Վալեի», Ավստրալիա
4. Յուրա Մելիքյան – ԲԿՄԱ, Հայաստան
5. Քրիս Ջոնս – «Վալենսիա», Իսպանիա
6. Բագրատ Միքայելյան – «Ուրարտու», Հայաստան
7. Կարեն Մելիքյան – ԲԿՄԱ, Հայաստան
8. Ալբերտ Թադևոսյան – ԲԿՄԱ, Հայաստան
9. Զարեհ Զարգարյան – Հ.Մ.Ը.Մ. Արարատ Գլենդել, ԱՄՆ
10. Մարատ Միքաելյան – ԲԿՄԱ, Հայաստան
11. Սամվել Գևորգյան – ԲԿՄԱ, Հայաստան
12. Արկադի Մկրտիչյան – «Ուրարտու», Հայաստան
13. Ավետիս Գարակավուրյան – «Ուրարտու», Հայաստան
14. Գաբրիել Աճեմյան – Հ.Մ.Ը.Մ. Բեյրութ, Լիբանան:
Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը և Մականի Վայթսայդ Քրքորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիային:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ