Հայաստանի արտգործնախարարի Մոսկվա այցը մշակվում է. Զախարովա

Աննա Կոստանյան 14.03.2023 - 16:29
14.03.2023 - 16:29 դիտում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա մշակվում է: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մշակվում է այցը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:

Նա անդրադարձավ նաև Միրզոյանի՝ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում համաձայնեցված այցը չեղարկելու մասին հարցին:

«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու: Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ հանդիպումը չի չեղարկվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ