Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը. ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում

Աննա Կոստանյան 12.04.2023 - 14:50
12.04.2023 - 14:50 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին մեկնաբանել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տեղ գյուղոըւմ իրականացրած հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող:

«Ես տեղեկացա հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման մասին. Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին», – ասել նա։

Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել թուլացնել լարվածությունը. «ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել իր ռեսուրսները, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև հաղորդակցության ստեղծումը և նման բախումների կանխումը։ Մենք կտրամադրենք մեր տրամադրության տակ եղած բոլոր հնարավորությունները երկխոսությունը հնարավոր դարձնելու համար։ Երկու երկրների միջև խաղաղությունը կարևոր է, երկու երկրներն էլ արժանի են խաղաղության»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ