Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ զսպվածության անհրաժեշտությունը. Զախարովան՝ Տեղ գյուղում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի մասին

Աննա Կոստանյան 12.04.2023 - 14:55
12.04.2023 - 14:55 դիտում

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին:

«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը»,- ասել է Զախարովան:

Նա միաժամանակ նշել է, որ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի և ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ և ձեռնարկել դեէսկալացիոն միջոցներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ