Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները և աշխատում է տեքստի վրա. Միրզոյան

Աննա Կոստանյան 7.02.2023 - 16:39
7.02.2023 - 16:39 դիտում

Հայաստանը ստացել է խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները և աշխատում է տեքստի վրա։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք պետք է հանդիպեինք Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը։ Չնայած դրան՝ մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և օրերս Բաքվից նոր առաջարկներ ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ