Հայաստանը պլանավորում է ազատականացնել էներգետիկ շուկայի մի հատվածը

Աննա Կոստանյան 16.11.2021 - 12:22
16.11.2021 - 12:22 դիտում

Հայաստանը 2022 թվականի փետրվարից անցնելու էներգետիկ նոր մոդելի. շուկայի որոշ հատված կազատականացվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով փոքր հիդրոէլեկտրակայաններին վերաբերող հարցին։

«Պետության կողմից այդ էլեկտրակայաններին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխիքը նոր կարգավորումների դեպքում այլևս չի գործելու։ Իրենք ազատ են` միանալու շուկայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակին և իրականացնելու առևտուր` բոլոր առևտրային կանոններին համապատասխան»,- ասաց Բաղրամյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ