Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ». Ադրբեջանի ԱԳՆ

Աննա Կոստանյան 7.11.2023 - 13:20
7.11.2023 - 13:20 դիտում

Հայաստանը չի հանձնել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղ»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Պատերազմի և հակամարտության ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը, «հանդես գալով խաղաղ նախաձեռնությամբ, իր պարտավորություններին համապատասխան սկսեց ակտիվորեն նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ գործընթացին, սկսեց լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ ազատագրված տարածքներում, ինչպես նաև մեր հասարակության մեջ Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակիչների վերաինտեգրումը» (չակերտները՝ Tert.am):

Չնայած դրան, «Հայաստանն ընտրել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները խոչընդոտելու ճանապարհը ՝ շարունակելով ռազմաքաղաքական սադրանքներն ու ականապատումը ՝ դրանով իսկ վտանգելով խաղաղ գործընթացը, մեր քաղաքացիների կյանքը, խոչընդոտելով տարածաշրջանում վերականգնման և վերակառուցման աշխատանքները»(չակերտները՝ Tert.am):

«Հայկական կողմը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, ոչ միայն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերել իր զինված ուժերը, որոնք տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հիմնական սպառնալիքն են, այլև շարունակել է նրանց նյութական և ֆինանսական աջակցությունը, չի դադարեցրել զենքի, ռազմական տեխնիկայի և ականների ապօրինի տեղափոխումը Ադրբեջանի տարածք: Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ օրս օկուպացիայի տակ են»» (չակերտները՝ Tert.am), – ընդգծվում է հայտարարության մեջ ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ