Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ անկախությունը

Աննա Կոստանյան 20.09.2022 - 15:16
20.09.2022 - 15:16 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ և նշել, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են:

«Օգտվելով առիթից ՝ կցանկանայի շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին եւ երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության օրվա կապակցությամբ» – ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ են ։

«Հայաստանը մեր ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է», – ընդգծել է նա ։

Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն և Հայաստանը ինտենսիվ քաղաքական երկխոսության մեջ են:

«Միայն այս տարի մենք Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ հանդիպել ենք երեք անգամ», – հայտարարել է ՌԴ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ