Հայաստանը ճանաչում է 86,600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը. Փաշինյան

Աննա Կոստանյան 17.05.2023 - 15:39
17.05.2023 - 15:39 դիտում

Հայաստանը ճանաչում է 86.600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանը, իր հերթին, հայտարարել է, որ ճանաչում է 29,800 քկմ տարածքով ՀՀ ամբողջականությունը։

Այս մասին Ռեյկյավիկում ընթացող ԵԽ գագաթնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«2022-ի հոկետեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնություն է կայացել, ըստ որի կողմերը կարգավորում են իրենց հարաբերությունները հիմք ընդունելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

3 օր առաջ Բրյուսելում ավելի ենք առաջ գնացել և նշվել է, որ Հայաստանը ճանաչում է 86,600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանն, իր հերթին ճանաչում է 29,800 քկմ տարածքով ՀՀ ամբողջականությունը»,-ասել է Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ