Հայաստանը հետաքրքրված է «Սու -30ՍՄ» կործանիչների և դրանց համար սպառազինության ձեռքբերմամբ. Փաշինյան

Աննա Կոստանյան 6.04.2021 - 12:25
6.04.2021 - 12:25 դիտում

Հայաստանը հետաքրքրված է «Սու -30ՍՄ» կործանիչների և սպառազինության ձեռքբերմամբ, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը նախատեսում է շարունակել գնել ռուսական զենք, մասնավորապես` «Սու -30ՍՄ» կործանիչներ և սպառազինություն այդ ինքնաթիռների համար, Հայաստանի վարչապետը պատասխանել է.

«Ձեր նշած օդանավի տեսակի վերաբերյալ ես նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և նախատեսվում է դրանց գնում ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ