Հայաստանը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում 9-րդ տեղում է

Աստղիկ Խաչատրյան 12.10.2023 - 19:13
12.10.2023 - 19:13 դիտում
Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակով աշխարհում 9-րդ տեղում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Worldpopulationreview.com հանրահայտ կազմակերպության աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանային երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։

Առաջատարների հնգյակում են Կատարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Օմանը և Նոր Զելանդիան։ Հոնկգոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ցածր հանցավորություն ունեցող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Տասնյակը եզրափակում է Վրաստանը»,- ասված է հաղորդագրությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ