Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Աստղիկ Խաչատրյան 14.12.2022 - 22:10
14.12.2022 - 22:10 դիտում

Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին:

Միաժամանակ, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնեն լրացուցիչ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ