Համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն` ինստիտուցիոնալ ճանապարհով. ՀՀ վարչապետն արձագանքել է ԲԴԽ տեսանյութին

13.01.2024 - 11:39 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԲԴԽ պատրաստած տեսանյութը` «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» խորագրով: Տեսանյութի վերաբերյալ վարչապետը գրել է.

«Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին:

Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաև օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»,- գրել է նա:

 

Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը

Ամբողջական տեսանյութը ստորև՝

Опубликовано Բարձրագույն դատական խորհուրդ The Supreme Judicial Council of RA Пятница, 12 января 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ