Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ

23.09.2023 - 11:21 դիտում

Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակում­­ների զգալի աճ:

Նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

«Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնա­կառա­վարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու­թյուն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոն­ները, իսկ համա­կարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկա­տվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձա­գանք­ման պետա­կան կենտրոն՝ cert.gov.am»,- ասված է ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ