Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել

Աննա Կոստանյան 19.06.2026 - 18:23
19.06.2026 - 18:23 դիտում

Հունիսի 16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լոռու մարզի Մեծավան գյուղի մի բնակիչ հայտնել է, որ գողացել են իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան։

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մեքենան շրջված վիճակում Տաշիր քաղաքի վերջնամասում է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի և Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա և բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը ինքնակամ բաժին են ներկայացել Մեծավան գյուղի բնակիչ 20-ամյա երկու երիտասարդներ և խոստովանել, որ արարքն իրենք են կատարել։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։

Հանգամանքները պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ