Համագործակցություն՝ «ընդդեմ կարծրատիպերի» գաղափարի շուրջ

30.03.2023 - 17:29 դիտում


Ծրագրի շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչների եւ բլոգերների համար նախատեսված երկօրյա դասընթացից հետո հայտարարվեց լրատվական նյութերի պատրաստման մրցույթ։ Մասնակիցները ներկայացրել էին 12 բազմաժանր նյութեր։ 3 անվանակարգերից՝ լավագույն հոդված անվանակարգին արժանացավ «Ցայգ» հեռուստաընկերության եւ Coalition.am կայքի լրագրող Տիգրանուհի Կուրղինյանը: Հոդվածը հաշմանդամություն ունեցող կնոջ մասին է, ընդհանուր առմամբ՝ բոլորիս կողմից սահմանված, բայց չգրված օրենքների: «Ցայգ» ՀԸ հետ համագործակցությունը այս ծրագրի շրջանակներում երկարատեւ է եղել: 10 հաղորդումներ են նկարահանվել հաշմանդամություն ունեցող կանանց մասին, իրականացվել տարբեր լուսաբանումներ: Համագործակցության ու գաղափարին միանալու համար պարգեւատրվել են նաեւ հեռուստաընկերության լրագրող Հրաչ Սահակյանը եւ ռեժիսոր Խան Հովհաննիսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ