Հաղթելու սովոր տղան. Կոլյա Մկրտչյան

10.04.2021 - 16:14 դիտում

Կոլյա Մկրտչյանը մասնակցել է նաեւ հուլիսյան մարտերին, լինելով ժամկետային զինծառայող՝ Կոլյան գիտակցաբար է գնացել մարտի: Պատերազմին մասնակցելն իր համար ոչ թե պարզապես պարտականություն էր, այլ գիտակցված կռիվ, կյանքի բոլոր նպատակներին դժվարությամբ, բայց կամային կերպով հասնող տղայի նպատակակետն այդ ծանր օրերին միայն հաղթանակն էր, թեկուզ արյունը մայր հողին խառնելու ելքով: Կոլյան էլ իր նման բազմաթիվ քաջարի մարտիկների պես չտեսավ պարտությունը, ընդհատվեց կյանքն ընդամենը 19 տարեկանում, զենքը ձեռքին, որովհետեւ նրա պատգամն այս կյանքում մշտապես հաղթող լինելն էր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ