Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր

18.02.2024 - 23:51 դիտում

Հակոբ Մկրտչյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։ Րոպեներ առաջ նա բարձրացրեց 209 կիլոգրամանոց ծանրաձողը։

2-րդ տեղը նույնպես Հայաստանինն է։ Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Դավիթ Հովհաննիսյանը։

Ե՛վ ոսկին, և՛ արծաթը Հայաստանինն են ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում։ Հետևում թողնելով բոլոր մրցակիցներին՝ 2 հայ մարզիկները մրցում էին ոսկու համար։

Բրոնզե մեդալը տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Պավել Խադասերիչը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ