Հակասող վկայություն. գործը դատաքննական փուլում է

Հրաչ Սահակյան 23.07.2022 - 17:48
23.07.2022 - 17:48 դիտում

ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կրկին Մարմաշեն համայնքում 2020 թ.-ի մայիսի 27-ին վահրամաբերդցի 21-ամյա Զարզանդ Մանուկյանի սպանության գործով դատական նիստն է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նիստը նախագահող Ջոն Հայրապետյանին փոխարինել է Տիգրան Ոսկանյանը, ուստի, գործը սկսվել է զրոյից: Գործով դատարան կանչված վկաներից ներկայացել էին երեքը` Մարմաշեն համայնքի նախկին ղեկավար Կարեն Արշակյանը, Դավիթ Սարգսյանն ու Սասուն Պապոյանը: Նիստը սկսվեց Դավիթ Սարգսյանի հարցաքննությամբ, հարցերին վկայի կողմից տրված պատասխաններից հետո պարզվեց՝ կան հակասություններ նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում, ուստի, հրապարակվեց նախաքննական ցուցմունքը:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ