Հակակառավարական բողոքի ցույց Մոլդովայում

Գոհար Ստեփանյան 6.12.2020 - 16:44
6.12.2020 - 16:44 դիտում

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի համակիրները հակակառավարական բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով կառավարության հրաժարականն ու խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Սանդուն դիմել էր Մոլդովայի բնակչությանը՝ կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույց կազմակերպել: Նորընտիր ղեկավարի համոզմամբ՝ կառավարությունը չի կարողանում հաղթահարել սանիտարական ու տնտեսական ճգնաժամը:

Բողոքի ցույցին մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել ընդդիմադիր շատ կուսակցությունների ղեկավարներ:

Քիշնևի կենտրոնում տեղաշարժն արգելափակված է: Ցուցարարները Մոլդովայի մայրաքաղաք են ժամանել երկրի տարբեր շրջաններից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ