Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր է տվել

Աստղիկ Խաչատրյան 17.03.2023 - 20:12
17.03.2023 - 20:12 դիտում

Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային օրդերներ է տվել:

Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի համար։

ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել է, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք տեղափոխելը կարող է համարվել պատերազմական հանցագործություն:

Որոշմանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշել. «Միջազգային քրեական դատարանի որոշումները Ռուսաստանի համար որևէ նշանակություն չունեն, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։

Ռուսաստանը միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ և դրա վերաբերյալ պարտավորություններ չունի։ Այս կառույցի հետ Ռուսաստանը չի համագործակցում, իսկ միջազգային դատարանից բխող ձերբակալության հնարավոր «դեղատոմսերը» մեզ համար իրավաբանական նշանակություն չունեն»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ