Կրկին խափանումներ` Facebook-ի և Instagram-ի աշխատանքներում

Աստղիկ Խաչատրյան 20.03.2024 - 22:21
20.03.2024 - 22:21 դիտում

Տարբեր երկրներում Facebook սոցիալական ցանցի օգտատերերը դժգոհում են ծառայության խափանումներից: Այդ մասին են վկայում հայտնի համացանցային ռեսուրսների աշխատանքի խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները:

Համաձայն կայքի` Facebook-ի աշխատանքում խնդիրների վերաբերյալ դժգոհություններ առավելապես ստացվում են ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Խափանումներ են նկատվում նաև Facebook-ի Messenger-ի և Instagram-ի աշխատանքներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ