Կրեմլ. Ղարաբաղում մարտերի շարունակականությունն անհանգստություն է առաջացնում

Աննա Կոստանյան 28.10.2020 - 14:41
28.10.2020 - 14:41 դիտում

Մարտերը Լեռնային Ղարաբաղում շարունակվում են՝ չնայած հրադադարի մասին ավելի վաղ ընդունված որոշումներին, և դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ տարածաշրջանում կայուն հրադադար չկա:

«Համենայն դեպս, մարտերը շարունակվում են, և սա ափսոսանքի և մտահոգության տեղիք է տալիս», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ