Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Աննա Կոստանյան 1.04.2026 - 18:45
1.04.2026 - 18:45 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսական կողմից մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության գլխավոր տնօրեն Դմիտրի Շուգաևը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ