Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթաժողովներին. Պեսկով

18.11.2023 - 13:39 դիտում

Կրեմլում դեռևս տեղյակ չեն՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի՞ տարեվերջին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական և ԵԱՏՄ գագաթաժողովներին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ բոլոր երկրները հրավիրված են: «Հայկական կողմը տեղյակ է, որ բոլորը հրավիրված են, որ դա ավանդական ձևաչափ է։ Իհարկե, մենք ՀՀ վարչապետին կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովը նաև հայտնել է, որ մինչև ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը տեղի կունենա Մինսկում նոյեմբերի 23-ին, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի հեռախոսազրույց նախատեսված չէ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ