Կրեմլը Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների խզման ռիսկեր չի տեսնում

Աննա Կոստանյան 26.02.2021 - 16:08
26.02.2021 - 16:08 դիտում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Կրեմլը Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների խզման ռիսկեր չի տեսնում:

«Ոչ, ամեն ինչ դեռ իրագործվում է», – պատասխանել է նա լրագրողների հարցին:

Մամուլի խոսնակն ավելացրել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած անհանգստությունների՝ կարևոր է հետևել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ուղուն:

Ավելի վաղ Հայաստանի զինված ուժերը պահանջել են հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը: ԶՈւ-ն պնդում է, որ վարչապետն ու նախարարների կաբինետն ի վիճակի չեն «համարժեք որոշումներ կայացնել ճգնաժամային և հայ ժողովրդի համար ճակատագրական իրավիճակում»:

Դրանից հետո Փաշինյանն աշխատանքից հեռացրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Սակայն Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու մասին որոշումը դեռ չի ստորագրել ՀՀ նախագահը։

Ավելի ուշ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ