Կրակոցներ Թուրքիայի հյուսիսարևմտյան նահանգներից մեկում. կա 2 զոհ

Աննա Կոստանյան 27.03.2026 - 15:02
27.03.2026 - 15:02 դիտում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաելի նահանգի Իզմիթ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով կա 2 զոհ և 3 վիրավոր։ Միջադեպը տեղի է ունեցել Օմերաղա թաղամասի Շահաբեթթին Բիլգիսու փողոցում, որտեղ անհայտ անձինք ավտոմեքենայով մոտեցել են ժամանցի վայրերից մեկին և կրակ բացել, ապա դիմել փախուստի:

Կրակոցների հետևանքով տեղում մահացել է 1 անձ, իսկ ևս 4-ը տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ վիրավորներից մեկը մահացել է։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության խմբեր։ Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ