Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճ և մարզական կոշիկ

Աստղիկ Խաչատրյան 11.12.2024 - 02:11
11.12.2024 - 02:11 դիտում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում ։ ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը, վտանգելով իր կյանքը, իր ավտոմեքենան կանգնեցնում է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ օպերատիվ տեղեկություններով հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի նա չդիմի փախուստի, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա էր, դիմում է փախուստի։ Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաներից երկուսի համարանիշներն արդեն իրավապահներն ունեն, սակայն այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։

Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ