Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունը, իսկ փողը որդին ծախսել էր

Աննա Կոստանյան 30.04.2024 - 16:08
30.04.2024 - 16:08 դիտում

Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրիի Հակոբյան փողոցի բնակիչ մի կին: Մոտ մեկ շաբաթ առաջ նա նկատել էր, որ ննջասենյակի պահարանին դրված պայուսակից գողացել են 200 դոլար, 40 հազար դրամ, ոսկյա շղթա և ոսկյա մատանի: Իրավապահների հարցին, թե ինչու ժամանակին ոստիկանություն չի դիմել, կինը պատասխանել էր, թե փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել էին հավաստի տվյալներ:
Ապրիլի 29-ին բաժին է հրավիրվել տանտիրուհու 17-ամյա որդին: Մոր ներկայությամբ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է, որ իրենց ընտանիքին պատկանող փողերն ու ոսկեղենը ապրիլ ամսվա տարբեր օրերի վերցրել է ինքը, ոսկյա շղթան և մատանին 150 հազար դրամով վաճառել է Գյումրիի ոսկու շուկայում և ամբողջ գումարը ծախսել է:
Պատանին ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ