Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 138,3 միլիոնից

Գոհար Ստեփանյան 14.04.2021 - 23:58
14.04.2021 - 23:58 դիտում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 138 մլն 343 հազար 587 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 977 հազարից: Ապաքինվել է ավելի քան 111 միլիոն 240 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 32 մլն 81 հազար 119 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 577 հազար 273 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 13 մլն 960 հազար 574-ի, մահերինը՝ 172 հազար 461-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 13 միլիոն 601 հազար 566 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 358 հազար 718 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 106 հազար 329 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 99 հազար 480 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 666 հազար 209, մահերինը՝ 104 հազար: Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 143 հազար 794 վարակվածության ընդհանուր, 65 հազար 359 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 291 հազար 214-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 901 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 86-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 447 է, որից ապաքինվել է 85 հազար 513-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ