Կորոնապայքարի արդյունավետությունը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի դիտակետում

Գոհար Ստեփանյան 16.02.2021 - 16:50
16.02.2021 - 16:50 դիտում

Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ կառավարությանն ուղղված 251 հարցերը վերաբերում են առողջապահոության ոլորտին, հակաճգնաժամային միջոցառումների համար ֆինանսական հատկացումներին, ծախսերի արդյունավետությանը եւ այլ հարցերի:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, թեեւ համամիտ չէ Կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի որոշ աշխատանքների հետ, սակայն նպատակ ունի չխանգարել, նույնիսկ աջակցել ընդդիմությանը: Այս մասին հանձնաժողովի նիստում վստահեցրեց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը էլ կարծում է, որ Կորոնավիրուսի հետ կապված ակնհայտ հարցեր կան, որ պետք քննվեն:

Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանի այն հարցին, թե արդյոք հարցաշարի ծավալը եւ իրավասու անձանց հանձնաժողով հրավիրելը անտեղի ժամանակի կորուստ չէ, հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով հրավիրել եւ նրանց պարզաբանումները լսել Կառավարությունից իրենց կողմից ուղարկված հարցերի պատասխանները ստանալուց հետո: Այս հարցում հանձնաժողովի բոլոր անդամները միակարծիք էին:

Հանձնաժողովի անդամները կարծում են, որ այդկերպ հնարավոր կլինի խուսափել կրկնակի աշխատանքից, կրկնվող հարցերից, պաշտոնյային կտրվեն միայն այն հարցադրումները, որոնց վերաբերյալ պատասխաններում անորոշություն կամ բացեր կան:

Նշենք՝ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցադրումներին պետք է պատասխանի երկու շաբաթվա ընթացքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ