Կոսովոյի վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին

Աստղիկ Խաչատրյան 16.02.2024 - 19:56
16.02.2024 - 19:56 դիտում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում և Բալկաններում առկա իրավիճակի ու տեղի ունեցող գործընթացների, անվտանգության ու կայունության ապահովման շուրջ:

Կոսովոյի վարչապետն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին` վերջին տարիների իրադարձությունների համատեքստում` նշելով, որ պատմականորեն երկու ժողովուրդներն անցնում են դժվարին ժամանակաշրջանով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել բազմոլորտ փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ