Կոռուպցիոն չարաշահումներ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղում. նախաքննությունն ավարտվել է

Աննա Կոստանյան 17.10.2023 - 11:00
17.10.2023 - 11:00 դիտում

Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, ինչպես նաև «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» և «Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունների նախագահը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի և «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության միջև կնքել է համագործակցության պայմանագրեր։ Ըստ դրանց՝ հիշյալ հասարակական կազմակերպությունը պարտավորվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի հանձնարարությամբ իրականացնել պայմանագրում նշված` մշակութային միջոցառումներ կազմակերպելու աշխատանքները, իսկ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը պարտավորվել է վճարել այդ աշխատանքների իրականացման համար: ՊՈԱԿ-ի տնօրենն, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2012-2018թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 345․692․000 ՀՀ դրամ գումարն առանձնացրել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին: Այնուհետև նշված գումարները կանխիկացրել է՝ այդ կերպ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը։ Բացի այդ, 2015թ. Գյումրիում անցկացվելիք Վերածնունդ երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար կնքված պայմանագրերի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Վերածնունդ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերվել է 5.000.000-ական ՀՀ դրամ: Դրանից հետո, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը նշված գումարներից յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամը: Այնուհետև, իր իսկ կողմից կատարված հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, կեղծել է տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց կազմված դրամարկղային մուտքի օրդերները, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կազմված ծառայությունների մատուցման մասին հաշիվները, հաստատել կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն: Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությանը փոխանցված 2.904.501,5 ՌԴ ռուբլի գումարից ևս, յուրացման եղանակով, նշված հասարակական կազմակերպության փոխնախագահի օժանդակությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 23.083.761 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, հիշյալ երկիր մեկնելու ցանկություն հայտնած 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպության փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, ինչպես նաև «Վերածնունդ միջազգային մրցույթ փառատոն» և «Իմպրոռիթմ» մշակութային հասարակական կազմակերպությունների նախագահը, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի և «Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոն» հասարակական կազմակերպության միջև կնքել է համագործակցության պայմանագրեր։ Ըստ դրանց՝ հիշյալ հասարակական կազմակերպությունը պարտավորվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի հանձնարարությամբ իրականացնել պայմանագրում նշված` մշակութային միջոցառումներ կազմակերպելու աշխատանքները, իսկ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղը պարտավորվել է վճարել այդ աշխատանքների իրականացման համար: ՊՈԱԿ-ի տնօրենն, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2012-2018թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում, առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 345․692․000 ՀՀ դրամ գումարն առանձնացրել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի գույքային ֆոնդից և փոխանցել վերոնշյալ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներին: Այնուհետև նշված գումարները կանխիկացրել է՝ այդ կերպ հափշտակելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը։ Բացի այդ, 2015թ. Գյումրիում անցկացվելիք Վերածնունդ երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար կնքված պայմանագրերի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Վերածնունդ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերվել է 5.000.000-ական ՀՀ դրամ: Դրանից հետո, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը նշված գումարներից յուրացնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամը: Այնուհետև, իր իսկ կողմից կատարված հափշտակության հանգամանքը քողարկելու նպատակով, կեղծել է տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց կազմված դրամարկղային մուտքի օրդերները, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կազմված ծառայությունների մատուցման մասին հաշիվները, հաստատել կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն: Քննությամբ պարզվել է նաև, որ վերոնշյալ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպությանը փոխանցված 2.904.501,5 ՌԴ ռուբլի գումարից ևս, յուրացման եղանակով, նշված հասարակական կազմակերպության փոխնախագահի օժանդակությամբ, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 23.083.761 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, հիշյալ երկիր մեկնելու ցանկություն հայտնած 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Վերածնունդ միջազգային մրցույթ-փառատոն հասարակական կազմակերպության փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ