Կոռնիձորում ենք Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու համար․ ՄԻՊ

Աստղիկ Խաչատրյան 25.09.2023 - 19:07
25.09.2023 - 19:07 դիտում

Կոռնիձորում ենք Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու համար։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Հիմնական աշխատանքները մի քանի ուղղությամբ են իրականացվում`նախ զբաղվում ենք բռնի տեղահանված անձնանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերով, փորձում ենք հասկանալ առկա խնդիրներն ու պետական իրավասու մարմինների հետ աշխատանք տանում դրանք արագ լուծելու համար։ Երկրորդ ուղղությունն արդեն իրականացվում է այստեղ՝ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը դիտարկելու և պաշտպանության գործընթացը փաստացի ստանձնելու գործընթացը»,- ասել է Մանասյանը։

Նա ընդգծել է, որ տվյալներ են հավաքագրել, որոնց մասին այս պահին հրապարակային խոսել պետք չէ։

«Տվյալ պարագայում մենք գործ ունենք բռնի տեղահանման հետ։ Ըստ էության՝ մարդիկ իրենք են դուրս գալիս իրենց տներից, լքում հայրենիքը, բայց ակնհայտ է որ այդ մարդիկ չունեն մարդու իրավունքների վերաբերյալ երաշխիքներ, անվտանգության երաշխիքներ, ինչն էլ ստիպում է դիմել այդ քայլին»,- նշել է ՄԻՊ-ը։

Նա ընդգծել է, որ նաև հավաքագրված տեղեկություններով, այդ թվում` հայատյացության քաղաքականությանը վերաբերող, համապարփակ փաստաթղթեր են կազմում` ներկայացնելու միջազգային դերակատարներին ու իրավասու այլ կառույցներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ