Կոնջորյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Աննա Կոստանյան 27.06.2023 - 18:23
27.06.2023 - 18:23 դիտում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և նրա գործընկեր Ծովինար Վարդանյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Այս մասին Կոնջորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունները, դրանց հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը:

Կարևորել եմ ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, հույս հայտնելով, որ այսօր, Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց:

Դեսպան Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին»,- գրել է Կոնջորյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ