Կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը. չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն. Սպիտակ տունը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին

Աննա Կոստանյան 22.03.2023 - 14:53
22.03.2023 - 14:53 դիտում

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար», -ասել է Քիրբին։

Մինչդեռ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ հարցին նա չի ցանկացել պատասխանել:

Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ