Կոդը մի կցեք քարտին. Գյումրու ոստիկանների բացահայտումը

Աննա Կոստանյան 12.04.2023 - 15:14
12.04.2023 - 15:14 դիտում

Ապրիլի 5-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում տվեց գյումրեցի մի կին: Նա հայտնեց, որ Շիրակացու փողոցում կորցրել է բանկային քարտը, որից կանխիկացրել են 160 հազար դրամ:
Շիրակի մարզային քննչական վաչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն անցան գործի: Օրեր տևած բազմաբնույթ միջոցառումների արդյունքում, ի վերջո, պարզվեց, որ կնոջ քարտից գումարը կանխիկացրել է Սարագյուղի 29-ամյա մի բնակիչ: Ապրիլի 10-ին երիտասարդը հրավիրվեց ոստիկանության բաժին և խոստովանեց, որ քարտը գտել ու գումարը կանխիկացրել է ինքը: Ընդ որում, կանխիկացրել է շատ հեշտ, քանի որ կինը թղթի վրա գրված կոդն անհեռատեսորեն կցել էր քարտին:
Բազմիցս զգուշացրել ենք` քարտի հետ չպահել գաղտնանիշը, և այս դեպքն էլ հերթական համոզիչ փաստարկն է, թե ինչու պետք չէ այդպես վարվել:
Կումայրիի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ` կնոջ քարտը հայտնաբերելու և գողոնը տուժածին վերադարձնելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ