Կներդրվի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ

Աննա Կոստանյան 5.05.2021 - 17:10
5.05.2021 - 17:10 դիտում

Գործադիրն առաջարկում է  փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքում, ինչպես նաեւ կից ներկայացված օրենքներում: ԱԺ մայիսի 5-ի նիստում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց առաջարկվող կարգավորումները: Նշվեց, որ կհստակեցվեն միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի իրավասությունները եւ գործառույթները: Կներդրվի աշխատողների ընտրության միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա մի քանի պետական մարմինների միաժամանակյա հասանելիություն ապահովելու, ունենալու վիճակագրություն, թույլ չտալու աշխատանքային իրավունքների ոտնահարումներ, չարաշահումներ, վերահսկելու աշխատաշուկան: Օտարերկրացուն Հայաստանում հաշվառելու, աշխատանքային պայմանագիր կնքելու հարցերով կսահմանվի նոր եւ պարզեցված ընթացակարգ: Օտարերկրացու կողմից աշխատանքի թույտվության հիմքով կացության կարգավիճակ ստանալու դեպքում կկարգավորվեն նրա ընտանիքի անդամների հետ կապված իրավահարաբերությունները եւ երաշխիքները:

Հարակից զեկույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ