Կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

15.09.2026 - 13:09 դիտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 78 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Սերգեյ Պողոսյանն «Արարատում» հանդես է եկել 1970-1975 թվականներին՝ մասնակցելով 99 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։ Նա 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։

Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում՝ հասնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին։ Արդարադատության գնդապետ է։

2007 թ. հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Սերգեյ Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա երկրպագուներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ