Կյանքից անժամանակ հեռացել է «Ցայգ» ՀԸ աշխատակից Սամվել Հունանյանը

Աննա Կոստանյան 6.05.2022 - 13:39
6.05.2022 - 13:39 դիտում

Խոր վշտով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացավ  «Ցայգ» ՀԸ աշխատակից Սամվել Հունանյանը: Նա ուներ բացառիկ ձեռագիր, ստեղծագործ միտք: Նրա գրիչը տարբերվող էր, խոսուն:

Սիրված ու հարգված գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:

«Ցայգ» ՀԸ տնօրինությունն իր աշխատակազմով  խորին ցավակցությունն է հայտնում Հունանյանների ընտանիքին ու հարազատներին:

Սամվել Հունանյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին,  հուղարկավորությունը՝ մայիսի 8-ին՝ ժամը 13:30-ին, Բորյան 4-րդ շենք, 18 բնակարան հասցեից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ